Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարևորելով երկրների միջև հարաբերությունները և վստահություն հայտնելով, որ իրենք կզարգացնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ալիևին ուղված ուրբաթօրյա ուղերձում Ռոհանին շնորհավորել է «եղբայրական և բարեկամ» երկրի կառավարությանն ու ժողովրդին:
«Որպես երկու բարեկամական հարևաններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը բարձր մակարդակով եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր՝ ապավինելով պատմական, մշակութային և կրոնական կապերին»,-ասվում է Ռոհանիի ուղերձում:
Իրանցի նախագահը նաև հույս է հայտնել, որ իրենց երկրները կամրապնդեն համագործակցությունը, կզարգացնեն քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, ինչպես նաև կխորացնեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...