Ի վիճակի ենք մի քանի մոդեռնիզացված զինատեսակներով ապահովել մեր բանակը. Ռոբերտ Քոչարյան
Երևանի 3 վարչական շրջանների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս պատերազմը ցույց է տվել, որ ռազմաարդյունաբերությունը պետք է այն ոլորտը լիներ, որը բանակի համար կարևոր նշանակություն ունեցող զինամթերքի առումով կարող էր թիկունքը ապահովել:
«Տեսանք, որ շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնց անգամ օդային տարածքն օգտագործելը բավականին պրոբլեմային էր մեզ համար: Մենք երեք շաբաթ ունեցել ենք ներկրման լրջագույն պրոբլեմ:
Սա շատ ծանր դաս էր ՀՀ-ի համար, բայց եթե մենք այստեղից ինչ-որ բան չսովորենք, էականորեն չփոխենք մեր քաղաքականությունը ռազմարդյունաբերության վերաբերյալ, ապա մնալու ենք նույն կոտրած տաշտակի առջեւ: Այո՛, պետք է անենք: Պարզ է, որ փոքր երկիրը չի կարող բոլոր ռազմատեսակներով զբաղվել, բայց առանցքային մի քանի տեսակներով, մոդեռնիզացված, մենք դա ի վիճակի ենք անել: Կան մեր չափերի պետություններ, որոնք փայլուն արդյունքներ ունեն ռազմաարդյունաբերական ոլորտում: Մենք պետք է ունենանք լուրջ ռամաարդյունաբերական համալիր»,-ասել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...