«Համանախագահ երկրներից մեկն արձագանքել է Սյունիքի հարցով իմ առաջարկին». Նիկոլ Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Սյունիքի առնչությամբ այն առաջարկին, թե պետք է Ադրբեջանի և ՀՀ զորքերը հետ քաշվեն դեպի իրենց նախնական դիրքեր, իսկ սահմանագծի երկայնքով տեղակայվեն ՌԴ կամ ՄԽ համանախագահ երկրների զորքերը։ Փաշինյանն այդ մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
«Հույս ունեմ` Մինսկի խմբի համանախագահ այլ երկրներն էլ կարձագանքեն։ Իսկ հիմա կողմերի զորքերը, օրինակ, առանց նախապայմանների կարող են հետ քաշվել, իսկ մեր գյուղացիներն այնտեղ իրենց անասունը արածացնեն»,–ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` երբեմն իրենց մեղադրում են թույլ լինելու մեջ, սակայն, եթե դա թուլություն է, ապա հենց դրա շնորհիվ քաղաքացիական պատերազմ չի եղել։
Ըստ Փաշինյանի` եթե եռակողմ հայտարարությունից հետո ծնված ալիքին իրենք էլ նույն կերպ պատասխանեին, ապա անխուսափելի կլիներ քաղաքացիական պատերազմը։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...