ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ` Իգոր Պոպով, Ֆրանսիա` Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Էնդրյու Շոֆեր) այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.
Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ անցկացրեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալված լինելու մասին լուրը և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին։ Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարագրով ստանձնած պարտավորությունները:
Համանախագահները մտահոգությամբ նշում են նաև Հայաստան-Ադրբեջան ոչ գծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջերս արված մի քանի հաղորդագրությունները: Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել` ներառյալ զորքերի տեղափոխումը, իրավիճակը լիցքաթափելու և սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու և սահմամագծելու մասին բանակցություններ սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին նպաստելու հարցում:
Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար` համանախագահները կրկին կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ ներգրավվել իրենց հովանու ներքո:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...