Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը. Լեւոն Արոնյան

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքեր կհիշեին մեր մասին ...

Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը:

Աստված օրհնի մեր հերոսներին»,- գրել է Լեւոն Արոնյանը: