Սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման. «Պատիվ ունեմ»
Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում: Այս մասին ասված է «Պատիվ ունեմ» դաշինքի տարածած հայտարարության մեջ:
«Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:
Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների:
Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների ներգրավման մասին կապիտուլյանտի առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:
Արժանապատիվ կեցվածքով միայն կարելի է հասնել խաղաղության, իսկ իշխանությունների վախկոտ ու անարժանապատիվ կեցվածքը մշտապես հանգեցնելու է թշնամու կողմից պարբերաբար նվաստացումների, որի պարագայում պատերազմն անխուսափելի չէ:
Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի անցնելու, փորձում է օգտվել նրա թուլությունից. Լևոն Տեր-Պետրոսյան
Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ը...
Արարատ Միրզոյանը դեսպան կգնա․ ում է տեսնում Փաշինյանը ԱԺ նախագահի պաշտոնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե...
Պարտադիր պետք է վերադառանալ նախագահական համակարգին. Լևոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ խորհրդարանական համակարգ...