Հասարակություն
Ի՞նչ իրավիճակ է Տավուշում․ Բերդի համայնքապետ
Այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին լուրին։
«Եթե նման բան լիներ, ես բոլոր գյուղապետերին տեղյակ կպահեի։ Վերին Կարմիրաղբյուրի պալիգոնն է մոտ, այնտեղ անընդհատ ուսումնական կրակահերթեր են լինում, կարող է դա են լսել։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը կես ժամ առաջ էր ինձ մոտ»,-նշեց համայնքապետը։
Նշենք, որ Wargonzo-ն հայտնել էր՝ Տավուշի մարզի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են և իրավիճակը լարված է։ Աղբյուրի փոխանցմամբ կրակոցները լսվել են Կարմիրաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
ՊՆ-ն մանրամասնում է, թե ինչ կրակոցներ են լսվել Տավուշում
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0