Ժամկետը լրացավ. այսօր կգաղտնազերծվեն բոլոր ընտրացուցակները. «Հրապարակ»
«Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ և տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։ Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։ Վաղվանից սկսվում է գրանցման փուլը՝ երբ ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և գրանցում հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։
Երեկ վերջին նախընտրական դաշինքներն էին ձևավորվում։ «Հիլթոն» հյուրանոցում ստորագրվեց «Միացյալ Հայաստան» դաշինքի հուշագիրը՝ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել. ՊՆ
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված...
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. ՊՆ
Գեղարքունիքի մարզում Կութ համայնքում կրակոցներ եղել են այդ հատվածի դիրքի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում...
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Արմեն Գրիգորյան
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծե...
Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է...