Հասարակություն

Քանի որ գործընթաց կա, թույլ տվեք հիմա չմեկնաբանել․ պատգամավորը՝ ադրբեջանցիների ՀՀ տարածք ներխուժման մասին

Քանի որ գործընթաց կա, թույլ տվեք հիմա չմեկնաբանել․ պատգամավորը՝ ադրբեջանցիների ՀՀ տարածք ներխուժման մասին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե մեր տարածքում ադրբեջանցիներն ինչ ուզում, անում են:

 

«Ամենևին այդպես չէ: Խնդիր առկա է, ներկայիս ստատուս քվոն անընդունելի է մեզ համար, բայց այդ հատվածներում օպերատիվ իրավիճակը մեր զինվորների վերահսկողության ներքո է: Սա չեմ ասում այն առումով, որ իրավիճակը նորմալ է: Սա նորմալ չէ, և խնդիրը պետք է լուծվի», - լրագրողների հետ զրուցում ասաց պատգամավորը:

 

Նա չպատասխանեց հարցին՝ եթե մինչև քարոզարշավի մեկնակը չհաջողվի ադրբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավի ընթացքը:

 

«Քանի որ գործընթաց կա, թույլ տվեք հիմա չմեկնաբանել: Կտեսնենք ըստ հետագա զարգացումների», - ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250