Հայտնի է «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողի՝ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ հանձնած թեստի պատասխանը

Մայիսի 22-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչի Կանաչ սենյակում թմրանյութեր օգտագործելու մեղադրանքներից հետո,  իտալական պատվիրակության պահանջով, Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մանրակրկիտ ուսումնասիրել է փաստերը և ստուգել առկա բոլոր կադրերը: 

 

Այսօր կամավոր կերպով Måneskin խմբի մենակատարը թմրանյութերի թեստ է հանձնել: Արդյունքներից պարզ է դարձել՝ կանաչ սենյակում թմրանյութերի օգտագործում տեղի չի ունեցել, հարցը համարվում է փակված:

 

«Մենք անհամբեր սպասում ենք՝  հաջորդ տարի իտալացի մենակատար Ռայի հետ աշխատել Իտալիայում տպավորիչ «Եվրատեսիլ» երգի մրցույթ կազմակերպելուն»,- հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը: