Ենթադրում ենք, որ Ադրբեջանը միայնակ չէ. Նիկոլ Փաշինյան
Այո, Ադրբեջանն ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ու նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամենուր տարածվի, այդ թվում՝ խորհրդարանական խողովակներով: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ցանկացել է ուժի միջոցով միջանցք բացել Հայաստանի տարածքով:
Փաշինյանը նշեց, որ չգիտի, թե ում հետ է համաձայնեցված այդ ծրագիրը, սակայն ենթադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այդպիսի բան անել. «Ես կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այդ ծրագիրը, սակայն, քանի որ կոնկրետություն չկա մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք, և երբ ունենաք հիմնավոր տեղեկություն, որ համաձայնեցված է այս կամ այն միջազգային սուբյեկտի հետ, նաև պետք է մեր ժողովրդին բաց ու հրապարակային ասենք: Գուցե մեր ժողովրդին ասենք նաև, թե ինչ իրադարձություններ են եղել վերջին 10 տարում:
Ի վերջո շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԼՂ հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում: Ես բավականին շատ տեղեկատվություն եմ տվել: Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել, ամբողջ պատկերը կգծագրի ու որևէ հարց չի առաջանա իր մոտ»:
Փաշինյանն ասաց, որ այս փուլում շարունակում են աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում ՊՆ նախարարը կգնա Ռուսաստան, հավանաբար որոշ հարցերի պատասխաններ կստացվեն:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...