Հասարակություն

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց ադրբեջանցիների կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց ադրբեջանցիների կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց Հայաստանի սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը: 

 

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչպես գիտեք, երեկ ապօրինաբար Հայաստանի սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը»: Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված` 1989 թ.)։ 

 

Սևանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250