Քաղաքականություն
Ադրբեջանի զինվորականները քանի օր է ՀՀ տարածք են ներխուժել, ՊՆ-ն էլ այսօր հայտարարում է՝ հայկական կողմը կրակոցներ է արձակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև Հայաստանի տարածքից Քարվաճառի և Գետաբեկի դիրքերի ուղղությամբ մայիսի 24-26-ը պարբերար կրակոցներ են արձակվել։
Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
3.0