
Ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են Հայաստանի տարածքում․ Karabakh Records-ը քարտեզ է հրապարակել

Հայաստանյան Karabakh Records-ը հաղորդում է, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հրահրված միջադեպը, որի արդյունքում սպանվեց հայ զինվոր, տեղի է ունեցել Վերին Շորժայի շրջանում։ Մեր տեղեկություններով դեպքը գրանցվել է այս քարտեզի վրա նշված տարածքում: Քարտեզը հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինծառայողները գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Վերջիններս տեղակայվել են մեր պետական սահմանին և անցել են բացահայտ սադրանքների:
Այն տարածքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է Հայաստանի տարածքում: Սա արդեն սահմանային վեճ չէ, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն այս տարածքը` հետագա սրացումներից խուսափելու համար:
Նկատենք, որ ադրբեջանական կողմի վարկածը հայկական զորքերի տեղաշարժը կանխելու փորձի մասին առնվազն անհեթեթ է, քանի որ ակնհայտ է՝ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են Հայաստանի տարածքում:
Առաջիկա օրերին կտրամադրվի Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի տեղակայումների մասին մանրամասն տեղեկություն։