Վաղարշապատի բժշկական կենտրոնից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

Վաղարշապատի բժշկական կենտրոնից փախուստի դիմած 29–ամյա երիտասարդը 2 ժամ անց հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը։ 

 

Նշվում է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ-ն, որը Վաղարշապատի ԲԿ–ում ստացիոնար բուժում էր ստանում, այսօր` մայիսի 25-ին, ժամը 05:30-ի սահմաններում փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից:

 

«Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը: Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07:30-ի սահմաններում  Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,–նշված է հաղորդագրության մեջ: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 

Քաղաքականություն