ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հնդկաստանում մի զույգ, շրջանցելու համար COVID19-ի սահմանափակումները, ինքնաթիռ է վարձակալել և բազմաթիվ հյուրերով պսակադրվել

Հնդկաստանում զույգը կորոնավիրուսի սահմանափակումներից խուսափելու և 161 հյուրերի մասնակցությամբ հարսանիք կազմակերպելու համար ինքնաթիռ է վարձել, գրում է Mirrօr-ը։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Մադուրայ քաղաքի բնակիչներ Ռակեշը և Դաքշինան, չցանկանալով հրաժարվել ավելի քան 160 հյուրերի ներկայությամբ ամուսնանալու մտքից, նախորդ շաբաթ պսակադրվել են իրենց իսկ վարձակալած ինքնաթիռում՝ Մադուրայից Բանգալոր չվերթի ժամանակ։

 

Նշվում է, որ ինքնաթիռը Մադուրայի միջազգային օդանավակայանից մեկնել է առավոտյան 7-ին։ Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է զույգը տասնյակ հյուրերի ներկայությամբ ամուսնական մատանիներ փոխանակում։

 

Ինքնաթիռում պսակդրությունից հետո զույգը երեկոյան Բանգալոր քաղաքում ոչ մեծ ընդունելություն է կազմակերպել։ Ընդ որում, ոստիկանությունը, ինչպես հաղորդվում է, «ուսումնասիրում է դեպքը և դիտարկում է Covid-19-ի խախտումների կապակցությամբ հետաքննություն սկսելու հարցը»։

Քաղաքականություն