ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում գտնվող կրկեսում օրեր առաջ տեղի ունեցած կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնող Մաքսիմ Օռլովի վրա, գրում է Mirror-ը։

 

Աշխատակիցների օգնությամբ Օռլովին, ի վերջո, հաջողվել է ազատվել Վեգա անունով առյուծի ճիրաններից, սակայն պատահարից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։

 

Ըստ պարբերականի՝ կենդանու հարձակումից հետո Ռուսաստանում շատերը կոչ են անում արգելել կրկեսային ներկայացումների ժամանակ կենդանիների օգտագործումը։

Քաղաքականություն

Պատահարներ