Հասարակություն

Եթե քաղաքացին հրաժարվի հեռացնել դիմակը, ապա անձնագիրը չի ներմուծվի տեխնիկական սարքավորման մեջ․ ԿԸՀ նոր որոշումը

Եթե քաղաքացին հրաժարվի հեռացնել դիմակը, ապա անձնագիրը  չի ներմուծվի տեխնիկական սարքավորման մեջ․ ԿԸՀ նոր որոշումը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ 

 

ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:

«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:

 

Նիստի ընթացքում ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված է 650 քաղաքացի։ Ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250