ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, նախագահականում
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին:
Կարծիքներ են փոխանակվել նաեւ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։ Հանրապետության նախագահը ներկայացրել է իր դիտարկումները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերեն բարևել են և ասել, որ պետք է լքեն տարածը. ինչպես է տեղի ունեցել հայ զինվորենի հետ հայտնի միջադեպը. Հովհաննիսյան
Ադրբեջանի հատուկջոկատայինները եկել են, հայերեն բարևել մեր տղաներին և ասել, որ պետք է լքեն տարածը: Այս մասին Radio Aurora...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնձորեսկի տարածքով անցավ բանակցող կողմի ավտոշարասյունը
Քիչ առաջ 1lurer.am- ի թղթակիցը Սյունիքից հայտնեց, որ բանակցությունները ավարտվեցին: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ Արա Այվազյանը Դուբայում երեկոն էր վայելում
Համացանցում տեսանյութ է տարածվում, որին կից նշվում է, որ տեսանյութում երևացող տղամարդը ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանն է, որը Դուբա...