Հասարակություն

Ինչի հետ են կապված Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները

Ինչի հետ են կապված Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ Այս մասին ասել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

«Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տևողությամբ»,- ասել է Սարջարյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250