ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել. Մարուքյանը` Փաշինյանին
Չգիտեմ՝ ում վրա է վարչապետը մուննաթ գալիս, ուզում եմ հասկանալ՝ ով է մեղավոր, որ Կառավարությունն ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բան ենք բանակցում, բայց թուղթը գաղտնի չի մնացել, հիմա ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, ժողովուրդ, սահմանները ո՞նց եք պահելու, ո՞նց եք էս հարցերը կարգավորելու: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարքությանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:
«Այո, զորքը մտել էր Հայաստանի տարածք, ասվել էր՝ չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ: Հաջորդ կարևոր հարցը. փաստաթուղթը, որը վարչապետն այսօր ընդունեց, որ հենց այդ փաստաթուղթն է ստորագրելու, հստակ ասում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին է հղում անում, հարց եմ ուզում տալ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետի պաշտոնակատար, բա ռազմագերիների հարցը ի՞նչ եղավ, ռազմագերիներին չեն վերադարձնո՞ւմ, դուք ինչի եք նոր բաներ հետները պայմանավորվում, քննարկում, որ ստորագրեք»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանի համար տարօրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում կան տարածքներ, որոնք Խորհրդային Ադրբեջանինն են եղել: «Ինչի՞ է Փաշինյանն անընդհատ սա ասում: Ասում է՝ ընդդիմությունը թեզեր է տալիս Ադրբեջանին, ընդդիմությունն է տալի՞ս, թե՞ դուք: Ես ուղղակի զարմացած եմ, տապալել եք գործընթացը, մի թուղթ էր, որ պիտի գաղտնի բանակցեիք, չկարողացաք գաղտնի պահել, բայց դուք չեք կարողանում ձեր գործառույթները իրականացնել, ձեր ԱԳ փոխնապարարին այստեղից ձեռք եք առնում, սա ի՞նչ պետական կառավարման համակարգ է»:
Մարուքյանը նշեց, որ անհուսություն են սերմանում ժողովրդին՝ ասելով, որ ապագա կա, ըստ նրա, այո, ապագա կա, սա հարց չէ, իսկ այս իշխանությունը սա կասկածելի է դարձրել և պայքարում է դրա դեմ: «Դուք եք ձեր գործողություններով սա կասկածի տակ դրել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Ինչպես են հայ զինվորները դուրս շպրտում ադրբեջանցի զինվորներին. նոր կադրեր
Համացանցում տարածվել է տեսանյութ, որը նախորդի շարունակությունն է: Այստեղ երևում է թե ինչպես են մեր տղաները վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առաջարկել ենք երկու տարբերակ». Նիկոլ Փաշինյան
«Չկա այդպիսի տարբերակ, որ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման: Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թե ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում
Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյանը կառավարության նիստին խոսեց Սև լճում իրավիճակի մասին
Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստը:Նիստի ընթացքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը...