Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների ղեկավարներին հրահանգվել է լռել ու այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին. «Ժողովուրդ».
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որևէ տեղեկություն իմանալ և մշտապես՝ ճիշտ ու հստակ:
Սակայն հիմա նրանց և հատկապես Գեղարքունիքի մարզի համայնքապետերին մարզպետարանից հրահանգված է լրագրողների հետ խոսելու դեպքում միայն ասել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նույնն է, առանց փակագծեր բացելու: Նկատենք՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից ուղիղ այս հրահանգը իջեցրել են ավելի շատ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի վրա, քանի որ Սյունիքի համայնքապետերին չեն կարողանում ենթարկեցնել. նրանք ավելի անկախ են:
Եվ այս օրերին նրանցից շատերը չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելու պարագայում փորձում են հերքել այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են սահմանային իրավիճակի հետ կապված: Եվ, դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունն է սկսել ակտիվ հայտարարություններ անել և իր տեսանկյունից ներկայացնել սահմանում տիրող իրավիճակը»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...