Նոր ձևաչափ՝ ԱԺ մտնելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ լարված: Քաղաքական հիմնական ուժերը սկսել են դիրքավորվել ու հնարավորինս ամրացնել իրենց ցուցակներն ու թիմերը: Բանը հասել է նրան, որ ընդդիմադիրները փորձում են լեզու գտնել «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամների հետ, ովքեր, ըստ որոշ սոցհարցումների, համեմատաբար բարձր վարկանիշ ունեն իրենց տարածքներում, սակայն չեն ցանկանում նորից մտնել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Այսինքն, պետք է որևէ կուսակցության կամ դաշինքի կազմում հանդես գան:
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին քննարկումներ են ունենում այդ պատգամավորների հետ, ոմանց առաջարկում են միանալ իրենց, հանդես գալ անցողիկ տեղերում և ԱԺ մտնելուց հետո գործել փաստացի անկախ կարգավիճակում՝ շարունակելով զբաղվել իրենց տարածքի ժողովրդի հարցերով։ «Մայր» կուսակցությանը սույն անձն իր «պարտքը» կտա միայն իր տարածքից նրա օգտին բերած ձայներով: Այս մոդելի աշխատելու պարագայում գոհ կլինեն բոլորը. մարդիկ ԱԺ-ում կշարունակեն ունենալ իրենց մարդուն, դրա դիմաց ձայն կտան, օրինակ, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին կամ ԲՀԿ-ին, մյուս կուսակցություններին և կունենան փաստացի անկախ պատգամավոր՝ կուսակցության կամ դաշինքի ֆորմալ քողի տակ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...