«Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու լուրն էլ հաստատվեց, պետք է լույսի արագությամբ անհետանաք». Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ-ում մազոխիստների կառավարություն է։ Ձեզ այդքան հաճելի՞ է ստորանալ ու ծաղրի ենթարկվել։
Պատկերացնո՞ւմ եք, ադրբեջանցի զինվորները, որ մինչև վերջերս սարսափում էին միայն հայկական բանակի անունից, հիմա աշխարհով մեկ տարածում են մեր զինվորներին ծեծելով վռնդելու տեսանյութ։
Ու այս անհայրենիք տականքներն առանց ամոթի մեկ կաթիլի հերքում են դրանց իսկությունը, վարչապետի անձնական օգտագործման կիսագրագետները հորթի հրճվանքով խոսում են տեսանյութի կեղծ լինելու մասին, այնինչ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է։
Դուք հայրենիք չունեք, դուք անգամ ընտանիքի գիտակցում չունեք, էլ ուր մնաց հայրենիքի ու պետականության։ Ո՞նց կարող եք այդ աստիճանի ստորացնել թշնամու դեմ կանգնող մեր եղբայր զինվորին։ Ո՞նց կարող եք հայ զինվորին այս օրվան հասցնել։
Գուցե պաշտոնապես արձագանքե՞ք Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։ Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու այդ լուրն էլ հաստատվեց, ապա դուք պետք է լույսի արագությամբ անհետանաք։
Որքան էլ մեր ազգին գլխաքանակ եք համարում, հույս չունենաք, թե կներվեք։
Իմ աստվածատուր երկիրը արժանի չէ այսպիսի ստորացման»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...