ԱԳՆ-ն փաստացի «բլոկադայի» մեջ է և տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերում Փաշինյանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և ուղղակի ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ վստահություն չի ունեցել մասնավորաբար ԱԳՆ հանդեպ, վերջին շրջանում ուղղակի միայնակ է սկսել խաղալ արտաքին ճակատում, այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է առանց ԱԳՆ-ի։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ՝ ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Արտգործնախարարությունում այդ ամենի մասին տեղեկանում են, ինչպես ասում են, «պոստֆակտում», երբ որևէ բան շտկել հնարավոր չէ, ու միայն հարկավոր է ինչ-որ հայտարարություն անել:
Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ նման տարօրինակ վիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել գերատեսչությունում, քանի որ երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու կառույցը փաստացի «բլոկադայի» մեջ է և տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ և պայմանավորվածություններ են ձեռք բերվում միջազգային գործընկերների հետ»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...