Մեր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության
Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազը պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը` անդրադառնալով այսօր համացանցում տարածված սկանդալային տեսանյութին, այնուհետեւ ՊՆ հայտարարությանը, որ դեպքը եղել է մայիսի 17-ին:
«Հայտնի տեսանյութը թշնամու կողմից հրապարավելուց հետո, երբ այն կայծակնային արագությամբ տարածվում էր նաև համացանցի հայկական տիրույթում, ՀՀ ՊՆ-ն, տարածեց հերթական լղոզված հայտարարություն, թե իբր նյութն ուսումնասիրում են և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն, իսկ մի քանի ժամ հետո՝ երբ ամբողջ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս սթրես ապրեց, ճարահատյալ հաստատեց տեսանյութում առկա խայտառակությունը։
Եթե իրոք դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին և ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն տեղյակ չեն եղել ամբողջ 48 ժամ, ապա կարելի է փաստել, որ մեր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության։
Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազը պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...