Ինչի չգիտե՞նք, թե ինչ վիճակ և մթնոլորտ է զինված ուժերում․ Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ թշնամին մոտ մեկ շաբաթ է ինչ անարգել մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք ու առանձնապես ելման կետ վերադառնալու միտումներ չի դրսևորում, երբ սահմանագծի մի մեծ հատված պարզվեց, որ առհասարակ պաշտպանված չի եղել, իսկ մենք մինչև հիմա հանդուրժում ենք սրանց՝ ադրբեջանցիներին ու ներսի թուրքերին, ապա տարատեսակն տեսանյութերը, լուսանկարներն ու նյութերը չնայած ցավ են պատճառում, բայց պետք է գիտակցենք, որ արդյունք են երկրում ստեղծված ամենաթողության, պետական կարևոր ինստիտուտների ոչնչացման, ամենատարբեր պաշտոնյաների հանցավոր անգործության կամ դավաճանության:
Ինչ տարբերություն, թե հրապարակված տարատեսակ տեսանյութերը մեկ օր առաջվա են, 1 շաբաթվա, թե 6 ամսվա:
Ինչի չգիտե՞նք, թե ինչ վիճակ և մթնոլորտ է զինված ուժերում կամ իշխանությունը ինչպիսի ճնշման, վարկաբեկման ու կազմաքանդման գործընթաց է իրականացնում այնտեղ:
Այն ինչ տեսնում ենք՝ անպաշտպան սահմաններից մինչև ստորացված արժանապատվություն, ընդամենը հետևանքն են այն ամենի, ինչը մեկնարկեց 2018 թվականի մայիսից, շարունակվեց 2020 թվականի պատերազմի օրերին ու ցավոք ապրում է մեր օրերում:
Համակարգից ինչ էլ մնացել է ու ինչի շնորհիվ դեռ շարժվելու կամ շնչելու հնարավորություն ունենք, դա էլ բացառիկ հայրենասերների, համազգեստի արժեքը գիտակցողների և բացառիկ անհատականությունների շնորհիվ է, ովքեր դեռ բանակում են ու շարունակում են չընդունել խաղի այն կանոնները, որոնք «վերևից» են իջեցվում»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...