«ՀԷԿ-երի Արայիկը» դարձել է «Արայիկ լուսավորիչ». «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաեւ Արցախում, ընդ որում՝ միանգամից մի քանի ուղղությամբ են փորձել, բայց մի քանի հարյուր մետր են առաջ եկել՝ Քարվաճառի հատվածում։ Չնայած Արցախի իրավապահները, հայաստանցի գործընկերներին չզիջելով, հերքումներ են տարածում, սակայն ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են այս լուրը։ Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ ասաց, որ լուրն իրական է․ «Ես էլ եմ լսել, որ Քարվաճառի, Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները վերջին օրերին «սահմանների ճշգրտման» եւ հենակետերի տեղակայման անվան տակ դիրքային բարելավումներ են գրանցել»։ Մյուս ուղղություններում նրանց առաջխաղացումը, ըստ տեղեկությունների, կանխել են ռուս խաղաղապահները։
Մինչ ադրբեջանցիները մխրճվում են մեր տարածք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, զբաղված է սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Արցախում ասֆալտապատման բուռն աշխատանքներ են գնում, փողոցներ են լուսավորվում, օրինակ՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը։ Արցախցիները կատակում են, թե պատերազմից հետո «ՀԷԿ-երի Արայիկը» դարձել է «Արայիկ լուսավորիչ»»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...