Ավտոմեքենան, առանց որևէ պատճառի հատուկ պահպանվող տարածք (պլաշադկա) տեղափոխվել է ճՈ պետի տեղակալներից մեկի բանավոր ցուցումով. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է. «Սա նմանվում է ամենօրյա նորության թարմացմանը, բայց հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է իրականում մեր շատ համաքաղաքացիների, շարունակեմ՝
Արդեն 6-րդ օրն է, ինչ Հայաստանի կապիկ իշխանությունը ապօրինաբար արգելանքի տակ է պահում դատավոր Ա.Ազարյանի ավտոմեքենան: Ինչպես մեզ հաջողվել է պարզել, ավտոմեքենան առանց որևէ պատճառի հատուկ պահպանվող տարածք (պլաշադկա) տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներից մեկի բանավոր ցուցումով՝ առանց որևէ պատճառ նշելու:
Ավտոմեքենայի փաստացի առևանգումը իրականացնող տեսուչները պարզապես կատարել են իրենց ղեկավարի ակնհայտ անօրինական հրամանը:
Տեղափոխելուց հետո, այդ ամենին օրինական տեսք տալու համար, մոգոնեցին «վերասարքավորված խլացուցիչի» հիմար պատմությունը: Ինչպես արդեն նշել եմ, դա իհարկե այդպես չէ, սակայն նույնիսկ այն դեպքում, եթե լիներ վերասարքավորված, ավտոմեքենայի տեղափոխումը հատուկ պահպանվող տարածք օրենքով թույլատրված չէ:
Ճանապարհային ոստիկանության «փայլուն» նոր միտքն է, մի շաբաթից ավտոմեքենան տեղափոխել ԲՄՎ սերվիս, իբր ստուգելու խլացուցիչի վերասարքավորման հանգամանքը:
Երևի արդեն իմաստ չունի նկարագրելու, թե իրավախախտումների, այդ թվում հանցագործությունների, ինչ «բուկետ» են /կներեք արտահայտությանս համար/ հավաքել դրանք:
Այս ամենի հեղինակին պետք է տանել մի որևէ ավտոտեխսպասարկման կետ՝ համակարգչով «ուղեղի դիագնոստիկա» անելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. նոր մանրամասներ սահմանից
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մ...