Ոստիկանությունը հայտնել է Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելու պատճառը
Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։
Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ մի քանի արձանագրում է կատարել՝ նշելով, որ Ազատության հրապարակում քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին։ Ըստ նրա՝ Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է Հարությունյանին։
Պաշտպանը պնդում է, որ Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև նրան։
«Ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը։
Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր։
Ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից»,- գրել է Ավագյանը։
Պաշտպանը նաև հայտնել է, որ Խոսրով Հարությունյանը ազատ է արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. նոր մանրամասներ սահմանից
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մ...