Այսօր դիրքերում ադրբեջանցիների զորքի մոտ մեծ նվազեցում է նկատվել. Արամ Մելքոնյան
Այսօր դիրքերում ադրբեջանցիների զորքի մոտ մեծ նվազեցում է նկատվել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Սա մեծ քաղաքականություն է, համայնքի ղեկավարը հազիվ թե կարողանա պատասխանել հարցին, թե ինչով կարող է դա պայմանավորված լինել։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ պատահականություն չէր այս իրավիճակի ստեղծումը։ Սա մեծ քաղաքականություն է»։
Դիտարկմանը, թե երեկ տեղեկություններ էին տարածվել որ ադրբեջանցիները առաջ էին եկել՝ նա պատասխանեց, որ միայն իր վարչական շրջանի տարածքի համար է պատասխանատու և կարող է ասել, որ Վարդենիս խոշորացված համայնքի դիրքերում որևէ փոփոխություն արդեն 3-րդ օրն է՝ չունենք։ «Այս պահին էլ շատ հանգիստ է սահմանին, ադրբեջանցիների կողմից որևէ ագրեսիա չկա, այսօր և վաղը ակնկալիքներ ունենք մեր դիվանագետներից»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. նոր մանրամասներ սահմանից
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մ...