
Վարդենիսի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել. Hraparak

Քիչ առաջ Hraparak.am գրել էր` տեղեկություններ են ստացվել այն մասին, որ այսօր Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, սակայն նա ասաց, որ չգիտի, և խորհուրդ տվեց պաշտպանության նախարարությունից ճշտել։
Լրատվականը կապվել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, Թովմասյանը պատասխանել է.
«Ես սահմանից շարունակում եմ մտահոգիչ տեղեկություններ ստանալ, և սպասում եմ պաշտոնական բացատրությունների»։
Տեղեկությունը հաստատել է Վարդենիսի մի բնակիչ, որը սպա է: Նա ասել է, որ ադրբեջանցիները առաջ են եկել, և մեր դիրքը հայտնվել է նրանց թիկունքում, իսկ զինվորներից տեղեկություն չունի։
Կայքը փորձել է պարզաբանում ստանալ Վարդենիսի քաղաքապետից, Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից, սակայն բոլորը կա՛մ անջատել են հեռախոսները, կա՛մ էլ զանգերին չեն պատասխանում։
Պաշտպանության նախարարությունում Auroranews-ի հավաստի աղբյուրները կտրականապես հերքում են տարածվող տեղեկությունը: Սպասենք պաշտոնական տեղեկատվության և կոմպետենտ գերատեսչությունների արձագանքներին: