Զանգեզուրը կտրում են Հայաստանից, այդ տպավորությունը չեք ստանո՞ւմ. Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության նախարարը այս պահին զբաղված է այն հարցերով, որի համար ինքն այսօր պարտավոր է զբաղվել, մինչև տեսնենք խնդրի լուծումը որտեղ ենք գտնում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցի, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է Զանգեզուրում. «Զանգեզուրն արդեն ամիսներ շարունակ մենք ինքներս բզկտում ենք, դարձրել ենք քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ։ Զանգեզուրի գործադիր իշխանության համարյա բոլոր ղեկավարները դարձել են ճանապարհներ փակող։ Զանգեզուրը կտրում են Հայաստանի Հանրապետությունից, այդ տպավորությունը չեք ստանո՞ւմ։ Հակառակորդն էլ կարար ուզենար մի բան էլ ինքը կտրեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման բանալին կգտնվի։
«Այստեղ ՌԴ դերը նսեմացնել պարզապես չի կարելի։ Այդ գործընթացում ինքն ունի որոշակի մասնակցության ծանրակշիռ ներկայություն։ Եվ դրա մեջ է լինելու նաև հնարավոր առանց հրադադարի ռեժիմը խախտելու գտնել լուծումներ։ Եկեք ամեն ինչ անենք, որ էդ ռեժիմը չխախտենք։ Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրից ինչ կունենանք»,- հավելեց Քոչարյանը։
Ըստ նրա՝ Սյունիքում պետք է լինի արտակարգ կառավարում, որը ենթադրում է, որ ուժային և քաղաքացիական մարմինները միասնական կառավարման մեջ պետք է հայտնվեն, որպեսզի որոշումները կայացվեն արագ։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...