Մեր խնդիրը միասնական ճակատով հանդես գալն է. Հայրապետյանը հորդորեց փոխադարձ մեղադրանքների փոխարեն միասնական լինել
ՀՀ ազգային «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է սահմանային իրավիճակը, փոխադարձ մեղադրանքներով հանդես չգալ, այլ ճիշտ գնահատել իրավիճակն ու միասնական ճակատով հանդես գալ: Հայրապետյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրվել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ:
Նա նախ շնորհակալություն հայտնեց նիստը նախաձեռնելու համար ու նշեց. «Կարծում եմ, որ մեր խնդիրը հիմա ոչ թե փոխադարձ մեղադրանքներով այսօր այստեղ հանդես գալն է, այլ իրավիճակը ճիշտ գնահատելը և միասնական ճակատով հանդես գալը: Եթե մեր խնդիրը, այս նիստի նպատակն այն է, որ գանք, մտածենք, թե ով ինչը վատ արեց, ապա այո, կարող են բազմաթիվ թերացումներ լինել, դրա մասին էլ ժամանակ կլինի խոսելու»:
Հայրապետյանը հիշեցրեց՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էլ նշել է, որ դեռևս պետք է պարզվեն հանգամանքները: Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ԱԺ նիստում մեղավորներ փնտրելը չէ, այլ հասկանալը, թե ինչ ճանապարհով են առաջ գնում: «Ներքին թշնամիներ փնտրելու ժամանակ չէ»,-ասաց Հայրապետյանը:
Հայրապետյանը նաև նշեց՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ Ալիևի հռետորաբանությունը, տասնամյակներ շարունակ է այդ հռետորաբանությունը եղել: «Ու եթե ուզում եք ասել, որ Ալիևն առաջին անգամ էր Զանգեզուրի մասին խոսում, ապա ոչ, Ալիևը Զանգեզուրի մասին դեռևս 2000-ականների սկզբին էր խոսել»,-ասաց պատգամավորը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի ելույթին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...