
Ի՞նչ իրավիճակ է Վերին Շորժայում․ Վարդենիս համայնքի աշխատակցի արձագանքը

Շարունակում են տեղեկություններ ստացվել այն մասին, որ թշնամին Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ է տվել։ AuroraNews-ը կապ հաստատեց Վարդենիսի համայնքապետարանի հետ։ Աշխատակիցը, անդրադառնալով դեպի Վերին Շորժա թշնամու 3 կիլոմետր առաջխաղացմանը, անհանգիստ ձայնով ասաց․
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում եկեք, գնացեք Վերին Շորժա և կտեսնեք․․․»,-ասաց ու ընդհատեց զանգը։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում:
Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։
Պաշտպանության նախարարությունը մեզ հետ զրույցում հայտնել է, որ շուտով հանդես է գալու հայտարարությամբ։