13:00 Լուրերը մեկ տողով.Ավագանու ծեծկռտուքի հետքերով. Forbes-ի անդրադարձը Հայաստանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության հոդվածով։
•Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ընդդիմադիր դաշինքի միջնորդությունը և ԿԸՀ-ից ու ԱԱԾ-ից պահանջել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների ու սահմանը հատած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալներ։
•Փաստաբան Արամ Օրբելյանը ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում քննադատել է հանձնաժողովի գործելաոճը՝ նշելով, որ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման համաձայնություն տալու վարչական ակտը չունի որևէ իրավական պատճառաբանություն։
•Հեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է Գագարինում բացված նոր և գերհզոր Արհեստական Բանականության տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար պրոցեսորներով։
•Թուրքիայի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և հույս հայտնել, որ Հարավային Կովկասում կհաստատվի տևական կայունություն։
•Ադրբեջանի նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, թե Արցախում ավերվել են իսլամական մշակութային հուշարձաններ։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...