Հասարակություն

Իշխանասարում իրավիճակը հանգիստ է. ոչ կռիվ կա, ոչ էլ՝ կրակոց. գյուղապետ

Իշխանասարում իրավիճակը հանգիստ է. ոչ կռիվ կա, ոչ էլ՝ կրակոց. գյուղապետ

Իշխանասարում իրավիճակը հանգիստ է, Aysor.am-ին ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

«Իշխանասարում ոչ մի բան տեղի չի ունեցել, մենք ունենք «պալիգոն», կարող է «պալիգոն»-ից են կրակում, ընդհանրապես, անդորր է մեր մոտ», - ասաց նա։

Գյուղապետը նշեց՝ ոչ կռիվ կա, ոչ էլ՝ կրակոց։

«Խաղաղապահ զորքերը նստած են, խայտառակ բաներ են գրել, ես ամեն մի քայլին հետևում եմ», - նշեց Պետրոսյանը։

Նա ասաց, թե, հնարավոր է, Գորիսի կողմում ինչ-որ բան լինի։

«Բայց ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չկա Սյունիքում, ձեր ցավը տանեմ, թող չսարքեն էս ժողովրդի գլխին», - հավելեց Իշխանասարի գյուղապետը։

Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել. հարյուրներով շարված են:

Գորիսի մյուս քաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ հայտնել էր, թե թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու:

Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ  է հանդես եկել՝ հաստատելով, որ Ադրբեջանը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250