
Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան

Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
Վերջինս նշեց, որ հստակ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան հակառակորդը միանգամից երկու ուղղությամբ տեղաշարժել է իր դիրքերը. Եթե Գեղարքունիքի մոտ ադրբեջանցիները դիրքերը տեղաշարժել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում. Դրանք մոտեցնելով ՀՀ սահմանին, ապա Սյունիքի հատվածում մուտք են գործել ՀՀ տարածք։
ՀՀ տարածքում «մոլորված» ադրբեջանցիների հետ ինչ բանակցություններ են տարվում՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե ՀՀ պետական սահմանը հատել են, ապա իրավունք ունեն գերի վերցնել»,-ասաց Մովսես Հակոբյանը։