Փոխնախարարի վերաբերյալ հրապարակման առնչությամբ Էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրություն է սկսվել

ույն թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, ուսումնասիրություն է իրականացվում վերոնշյալ հոդվածում նշված փաստերի առնչությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է նախարարության հեղինակությունը: 

 

Նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի քաղաքացիական ծառայող լինելու պատասխանատվությունը և ձգտի իր բարեխիղճ աշխատանքով ու բարոյական նկարագրով բարձր պահել պետական գերատեսչության վարկանիշը հասարակության շրջանում։ Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համալրման գործընթացը պետք է լինի մրցակցային, թափանցիկ և արդար: Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները. լավագույն մասնագետները պետք է համալրեն պետական կառույցների աշխատակիցների շարքերը՝ անկախ բարեկամական, ազգակցական կամ այլ կապերից: Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ անընդունելի և դատապարտելի է պաշտոնատար անձի կողմից հովանավորչական որևէ գործունեություն․ նման երևույթների նկատմամբ նախարարությունը դրսևորելու է անհանդուրժողականություն և հետևողական է լինելու դրանց բացահայտման ու վերացման գործում: 
 

Քաղաքականություն