Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում. զոհված զինվորի հայր

Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։ Այս մասին գրել է հերոս Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը: Նորատուսում Նիկոլ Փաշինյանը կարդացել է զոհերի անունները՝ չհիշատակելով հարյուրավոր կյանքեր փրկած հերոսին:

«Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։

Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։

Դուք դատապարտված եք ի վերուստ։

Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»,- գրել է նա։

Քաղաքականություն