Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների հարցին
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման հարցը:
«Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը․․․
Կարեւորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաեւ շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաեւ տեղահանված անձանց, իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը եւ Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը », - իր ելույթում մասնավորապես նշել է Արա Այվազյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի․ Լավրով
Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարե...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...