ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները նշել են Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը
ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովի անցկացման համար հնարավոր վայրերի թվում նշում են Ռեյկյավիկը, Պրահան, Լյուբլյանան և Բաքուն:
«Այն ժամանակ երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատրաստվեն հնարավոր անհատական հանդիպման, նրանց օգնականները կփորձեն որոշել լավագույն վայրը…»,-գրում Է Politico-ն։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առանձին երկրներ արդեն առաջարկել են իրենց գլխավոր քաղաքները՝ որպես հնարավոր հարթակ միջոցառումների անցկացման համար: Դրանց թվում են՝ Շվեյցարիան, Ֆինլանդիան և Ավստրիան: Մինչդեռ, ամերիկացի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները թերթին հայտնել են, որ չարժե բացառել նաև այլ քաղաքներ՝ որպես հանդիպման հնարավոր վայր:
Մայիսի 4-ին Բայդենը հայտարարել Է, որ ինքը «հուսով Է և սպասում Է» Պուտինի հետ հանդիպման, երբ հունիսի կեսերին Եվրոպա կուղեւորվի ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու համար, G7-ի գագաթնաժողովին եւ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին:
Ամերիկացի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները կարծում են՝ լավ Է, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպի մոտ գտնվող երկրներից մեկի մայրաքաղաքում: