Վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով

2021 թվականի առաջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքն աճել է՝ կազմելով 154 494 մարդ, իսկ մարտին եւ ապրիլին՝ 250 611 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:

 

Հունվարին ուղեւորահոսքը կազմել է 64 296 մարդ. ժամանել է  31 052 մարդ, մեկնել՝ 33 244 մարդ:

Այս տարի փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198. Ժամանել է 31 901 մարդ, մեկնել՝ 58 297 մարդ:

Մարտին այդ ցուցանիշը կազմել է 11 6481 մարդ. ժամանել է 42 283 մարդ, մեկնել է 74 198 մարդ, իսկ ապրիլին՝ 13 4130. Ժամանել է 58 978 մարդ, մեկնել՝ 75 152 մարդ:

Ստացվում է, որ վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով:   

Քաղաքականություն

Պատահարներ