Հայտնի է` Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երբ է իմացել հարձակման մասին. Քոչարյան
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն աստիճանաբար, թույլատրելիի սահմանում, այսինքն` այն մասով, ուր գաղտնիություն չկա, հանրությանը կներկայացվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Ես մոտ 1 ժամանոց ելույթ ունեցա, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ իմ ելույթից որոշակի ծաղկաքաղ արվի ու ներկայացվի։ Մոտակա 2-3 օրերին, եթե գտնենք նման կտորներ, կհրապարակենք։ Ամեն դեպքում, այդ զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Պետք է հավելեմ, որ միայն ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չհանդիպեց հանձնաժողովի հետ, և եթե նրան էլ լսեինք՝ կամբողջականացվեր փազլը»,–ասաց Քոչարյանը։
Լրագրողների նկատառմանը, թե պարզե՞լ են` հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ` պատգամավորն արձագանքեց, թե այո, իր ելույթով ժամով և րոպեով նշված է այդ դրվագը։ Սակայն այդ մասին հայտարարել դեռ չեն կարող, քանի դեռ պարզ չէ` զեկույցի ո՞ր մասն է համարվում գաղտնի։
Հարցին, թե ամեն դեպքում հաղթե՞լ ենք Ապրիլյան պատերազմում` Քոչարյանը պատասխանեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյաննը, օրինակ, այդպես է ասում։ Քոչարյանը վստահեցրեց` պատերազմի արդյունքում Ադրբեջանն ունի 1994-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում։ Այսինքն` դիրքերը, որտեղ գործողություններ են ընթացել, Ադրբեջանը դրանց նկատմամբ առավելությունը պահել է։ Քոչարյանն ինքը հարցրեց, թե հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ։
Քոչարյանը նշեց, որ զեկույցը հնարավորինս պետք է հասանելի լինի իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք` 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների. հրապարակվել է անուններ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել նոր մամլ...
Բադասյանը նշել է թե ում նկատմամբ չի տարածվի զինծառայությունից խուսափելու համաներումը
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծի...
Մարիա Զախարովան լուսանկարներ է հրապարակել «Մոնումենտից»
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմ...
Ինչո՞ւ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում․ ԱԻՊԾ
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարա...