Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Այս մասին Միրզոյանը նշեց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:
«Ես կարծում եմ, որ այդ բարբարոսությունը, Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի» բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազու...
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի․ Լավրով
Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարե...