
Զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել». Քերոբյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ասաց, որ Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ օրակարգում չկա։
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս»,- ասաց Քերոբյանը՝ պատճառաբանելով, որ որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։
«Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - հայտարարեց Վահան Քերոբյանը։