Սոցապնախարարի տեղակալն ազատվել է աշխատանքից, նրան կփոխարինի մանդատը վայր դրած պատգամավորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 29-ին, նոր որոշումներ է ստորագրել։ Ըստ այդմ՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը օրերս վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը:

Քաղաքականություն