ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին
Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտությունը շարունակվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ երկու կողմերն էլ զենք են կիրառվում:
Իր հերթին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք լիարժեք պահպանում են հրադադարի ռեժիմը:
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը հայտնել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ շուտով կհաջողվի տեղայնացնել բախումը երկու երկրների միջև սահմանին։
Ղրղզստանի Kabar լրատվական գործակալության վերջին տվյալներով՝ երկրի առողջապահական հաստատություններ օգնության համար դիմել է 31 մարդ, հայտնել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալիզա Սոլտոնբեկովան։ Նրա տվյալներով ՝ նրանցից 1-ը մահացել է, 1-ը՝ ամբուլատոր բուժում է ստացել, մյուս 29-ը ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են մարզի հիվանդանոցներ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև զինված բախումները սկսվել են ապրիլի 28-ին, երբ սահմանային ջրաբաշխման կետի շուրջ, որը վիճելի տարածք է, կոնֆլիկտ է առաջացել երկու երկրների տեղի բնակիչների միջև: Ապրիլի 29-ին նույն տարածքում բախում է տեղի ունեցել նաև երկու երկրների զինված ուժերի միջև:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ «Արա, դուք եք կապիտուլյանտը». Վարչապետը՝ քաղաքացուն
Այսօր վարչապետ Նիկել Փաշինյանը Սյունիքի մարզում է ու չնայած հանգամանքին, որ սյունեցիները փակում էին նրա ճանապարհը, վերջի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները հայհոյանքներով են դիմավորում Նիկոլ Փաշինյանին
Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վան...