
Վերջերս ունեցել ենք երկու հղի, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց . նախարար

Այսօր պատվաստումից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների պատվաստման հնարավորությանն ու դրա կարևորությանը, նշեց. «Վերջերս ունենք երկու հղի, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց և մեր կարծիքով, եթե նրա բարեկամները, ովքեր ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին գտնվի և կան շատ ավելի այլ դեպքեր և մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով ունենալ պատվաստված քաղաքացիներ, որոնք կապահովեն հանրային իմունիտետը և մենք ի վերջո ցտեսություն կասենք այս համընդհանուր արհավիրքին»։