Ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին. նախարար

Կամավորության սկզբուքնով կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն կունենան։ 

«Ավելորդ զգուշության միտում ունեինք և տարիք էինք սահմանել՝ 55-ից բարձր, բայց տեսնելով, որ շատ երկրներում բոլոր տարիքային խմբերը պատվաստվում են «AstraZeneca»-ով, մենք ևս հնարավորություն ստեղծեցինք, որ կամավորության սկզբուքնով պատվաստվել ցանկացող մարդիկ այդ պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն ունենան», - ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին: